Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը թափուր հաստիքների մրցույթ է հայտարարում

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հայտարարում է մրցույթ ստորև նշված փողային և հարվածային գործիքների երաժիշտների թափուր աշխատատեղերի համալրման նպատակով:

• ֆլեյտահար’ 2 տեղ
• հոբոյահար’ 2 տեղ
• կլարնետահար’ 2 տեղ
• ֆագոտահար’ 2 տեղ
• գալարափողահարների կոնցերտմայստեր’ 1 տեղ
• գալարափողահար’ 3 տեղ
• շեփորահարների կոնցերտմայստեր’1 տեղ
• շեփորահար’ 2 տեղ
• տրոմբոնահարների կոնցերտմայստեր’1 տեղ
• տրոմբոնահար ‘2 տեղ
• տուբահարների կոնցերտմայստեր’1 տեղ
• հարվածային գործիքների կոնցերտմայստեր’1 տեղ
• հարվածային գործիքների երաժիշտ’1 տեղ

Դիմորդների պահանջվող որակավորումը’

• բարձրագույն մասնագիտական կրթություն
• համապատասխան մասնագիտությամբ ներկա ուսանողներ

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները Սայաթ-Նովայի պող., 1ա շենք, սեն. 300 հասցեով մինչև 2013թ. մարտի 26-ը ներառյալ պետք է ներկայացնեն’

• ինքնակենսագրություն (ռեզյումե)
• դիմում և հայտ (լրացվում է տեղում’ ըստ տրամադրված ձևի)
• անձնագրի և սոց. քարտի կամ հանրային ծառայությունների համարանիշի պատճեներ
• մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթի պատճեն (դիպլոմ կամ տեղեկանք ԲՈՒՀ-ից)
• ցանկության դեպքում կարելի է ներկայացնել նաև երաշխավորագիր
Մրցույթը կկայանա 2013թ. մարտի 29-ին ժամը 10-ին Սայաթ-Նովայի պող. 1ա շենքի 3-րդ հարկի դահլիճում: Մասնակիցները պետք է կատարեն մեկ մեծ ծավալի ստեղծագործություն և մեկ ընթերցում թերթից:

Մանրամասներին կարելի է հետևել նվագախմբի պաշտոնական կայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում