Սաակաշվիլին սպառել է իր զինանոցը. Դիմում է սաբոտաժի
Նմանատիպ
Օրերս Միխաիլ Սաակաշվիլիի արած հայտարարությանը պատասխանել է ոչ միայն ադրբեջանից Սադիակովը, այլև Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունից պատգամավոր Ռուսլան Պողոսյանը հայտարարել Է, որ հանրապետության նախագահ Միխեիլ Սահակաշվիլին փորձում Է իր ձախողված քաղաքականության ավարտին գժտեցնել հայ եւ վրաց ժողովուրդներին, հաղորդում «Գրուզիա-Online»-ին:
Պատգամավորը ելույթ Է ունեցել Միխեիլ Սահակաշվիլիի այն հայտարարության կապակցությամբ, որում նա նախազգուշացրել Էր Սամցխե Ջավախքում հայկական ինքնավարության ստեղծման սպառնալիքի մասին:
«Նախագահի հայտարարությունը սաբոտաժ Է: Այդ տարածաշրջանի անունից հայտարարում եմ, որ դա տեղի չի ունենա: Սամցխե-Ջավախքը միշտ Էլ եղել Է ու կմնա Վրաստանի հին անկյուններից մեկը: Կոչ եմ անում Վրաստանի նախագահին՝ վրաց ժողովրդին չտրամադրել հայերի դեմ: Երկրի նախագահը չպետք Է դա անի: Նրա առաջնահերթ պարտականությունը ոչ թե ատելություն ու թշնամանք, այլ սեր ո բարություն սերմանելն Է»,-հայտարարել Է Ռուսլան Պողոսյանը:
Պատգամավորի խոսքով՝ Սահակաշվիլիի այդ հայտարարությանն արդեն պատասխան տրվել Է, բայց եթե նա վերստին խոսի այդ թեմայի վերաբերյալ, պատասխանն Էլ ավելի խիստ կլինի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում