«Ժառանգության» դասախոսը «ղազարագի՞ր» է ստորագրել

«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է. «Ուսանողների դասադուլային շարժումը վերջին օրերին տարբեր մեկնաբանությունների առիթ տվեց: Ոմանք պնդեցին, թե այդ շարժումն ուղղորդված է չար ու մութ ուժերի կողմից, մյուսները հակադրվեցին’ նշելով, որ դասադուլը պայքարի ընդունված ձև է դեռ սովետական ժամանակաշրջանից եկած: Ուսանողները բաժանվեցին երկու հակամարտող խմբերի: «Հակամարտության գոտուց» դուրս չմնացին նաև դասախոսական շրջանակներն ու բուհերի ղեկավարությունը: Այս ֆոնին, սակայն, ուշագրավ է «Ժառանգության» ներկայացուցիչներից Արմեն Մարտիրոսյանի պահվածքը: Վերջինս, թերթի տեղեկություններով, դասավանդում է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում: Այս օրերին նա հրապարակային կոչ չարեց իր ուսանողներին միանալ դասադուլավորներին, ավելին’ վերջինս չընդվզեց, երբ այդ բուհը արգելեց իր ուսանողներին մասնակցել դասադուլին: Թվում էր’ Արմեն Մարտիրոսյանը կզայրանա այդ ամենից և, որպես Րաֆֆի Հովհաննիսյանի թիմի ակտիվ զործիչ, ազատման դիմում կներկայացնի ռեկտորատ’ հրապարակային անարգանքի սյունին գամելով այդ բուհի ղեկավարությանը: «ՉԻ» տեղեկություններով, սակայն, Արմեն Մարտիրոսյանը «դազագիր է ստորագրել» Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի նորընտիր ռեկտոր Վահրամ Առաքելյանի աշխատասենյակում: «Ղազագրի» բովանդակության համաձայն’ Մարտիրոսյանը խոստացել է լսարանում կոչ չանել իր ուսանողներին մասնակցել դասադուլին, ավելին’ համաձայնել է պարտաճանաչ ներկայանալ ինստիտուտ և պարապել իրեն հատկացված դասաժամերը»

Հետևեք մեզ նաև Telegram-ում