Վարչական ակտեր` «X գրուպ»-ի Խաչիկի «Վալենսիա» և «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերություններում

Իրավաբանական անձանց «X գրուպ» միության կազմում գտնվող «Վալենսիա» և «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերություններում հարկային մարմնի կողմից իրականացվել են լայնածավալ ստուգողական և հսկողական աշխատանքներ: Ըստ «Ժողովուրդ»-ի ստացած պաշտոնական տեղեկության’ նշված աշխատանքների արդյունքում կազմվել են վարչական պատասխանատվության մասին ակտեր: Ավելին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից «Ժողովուրդ»-ին ուղարկված գրության համաձայն’ հիշյալ ընկերություններին ստուգման ակտերի հիման վրա առաջադրվել են լրացուցիչ հարկային պարտավորություններ, ինչից հետո պետական բյուջե է վերականգնվել լրացուցիչ գումար: Թերթը հիշեցնում է, որ խոսքը նույն «X գրուպ»-ի մասին է, որի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթից 6.2 մլն դրամ է պահանջում որպես սեփական արժանապատվության և գործարար համբավի փոխհատուցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում