Հայաստանում գործող Եգիպտոսի դեսպանատունը ազդել է վրացական իշխանությունների որոշման վրա
Նմանատիպ
Հայաստանում Եգիպտոսի դեսպանատունը հասել է Վրաստանում գտնվող հինգ եգիպտոսցիների ազատմանը, որոնք ձերբակալվել էին երկիրը անլեգալ լքելու պատճառով: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարի խորհրդատու, դեսպան Ալի էլ Աշերին:
Ինչպես հայտարարում է Եգիպտոսի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը, Հայաստանում Եգիպտոսի դեսպանատունը սկզբում կապվել է վրացական իշխանությունների հետ, որպեսզի համաձայնության հասնի գլխավոր դատախազության կողմից նրանց ազատ արձակելու վերաբերյալ:
Եվ ի վերջո հասել են արդյունքի: Հարկ է նշել, որ Վրաստանում չկա Եգիպտոսի դեսպանատուն և իրենց քաղաքացիների շահերը նրանք պաշտպանում են Հայաստանում գործող դեսպանատան միջոցով: Հետաքրքական է, որ Ադրբեջանում ևս կա Եգիպտոսի դեսպանատուն, սակայն Հայաստանում գործողը տարածաշրջանում ամենակտիվն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում