Հայաստանը 11 կետով բարելավել է իր դիրքերը զբոսաշրջության մրցունակության ոլորտում

Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակվող Զբոսաշրջության մրցունակության զեկույցի համաձայն՝ Հայաստանն իր դիրքերը բարելավել է 11 կետով՝ զբաղեցնելով 79-րդ տեղը: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտնել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքերով՝ զեկույցը կազմվում է 140 երկրների միջև համեմատության հիման վրա:

«Իհարկե կարևոր է, որ 11 կետով բարելավել ենք մեր դիրքը, բայց մեծ անելիքներ ունենք և անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը վերլուծելով այս զեկույցը՝ ներկայացնի մեր ուժեղ և թույլ կողմերը, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի այս տարի ևս բարելավենք մեր դիրքերը»,- ընդգծել է վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում