Պորոշենկոն մտադիր է հանրաքվե անցկացնել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամագրվելու շուրջ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է ՆԱՏՕ-ին երկրի անդամագրվելու հարցի շուրջ հանրաքվե անցկացնելու պլանների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չորս տարի առաջ ուկրաինացիների միայն 16 տոկոսն էր պաշտպանում ՆԱՏՕ-ին երկրի անդամակցելու գաղափարը, այժմ՝ 54 տոկոսը»,-ասել է նա Funke Mediengruppe գերմանական թերթին տված հարցազրույցում: Պորոշենկոն ընդգծել է. «Որպես նախագահ ես պարտավոր եմ ղեկավարվել իմ ժողովրդի կարծիքով, ես հանրաքվե կանցկացնեմ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցի շուրջ»:

Ընդ որում նա հավաստիացրել է, որ «իրենից կախված ամեն ինչ կանի՝ հասնելու Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցելուն», եթե ժողովուրդը հանրաքվեում քվեարկի անդամակցության օգտին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում