Ախալքալակի քաղաքապետը աթոռը պահելու համար փոխում է կուսակցությունը
Նմանատիպ
Ախալքալակի Գամգեբելին (քաղաքապետ) որոշել է տեղափոխվել «Միացյալ Ազգային շարժում» կուսակցությունից «Վրացական երազանք»: Ինչպես նշում է Նաիրի Իրիցյանը’ եթե նոր ղեկավարությանը պետք է, նա Ջավախքի համար կկատարի շատ լավ գործեր: Նա այս որոշումը ընդունեց հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ տեսավ երկրի նոր ղեկավարության գործունեության արդյունքները: Այս մասին հայտնում է akhaltskha.net լրատվական կայքը:
Նաիրի Իրիցյանը 6 տարի է, ինչ աշխատում է որպես Ախալքալաքի քաղաքապետ: Այս ժամանակահատվածում նա երկար տարիներ չէ եղել կուսակցական եւ « Ազգային շարժմանը» միացել է միայն 2012 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ:
Ներկայումս Նաիրի Իրիցյանը ցանկանում է միանալ ղեկավար կոալիցիային եւ աշխատել նրանց հետ:
Քաղաքապետի այս հայտարարությանը արձագանքեցին «Վրացական երազանք»-ի Ախալքալաքի շրջանային կազմակերպության անդամները: Ըստ նրանց’ Գամգեբելիի այս որոշումը պայմանավորված է «Վրացական երազանք»-ի իշխանության գալով: Նրանք նշում են, որ քաղաքապետը կոալիցիա տեղափոխվելու համար պետք է դիմում ներկայացնի ոչ թե կենտրոնական գրասենյակ, այլ Ախալքալաքի կազմակերպություն: Իսկ ինչ վերաբերվում է «Ազգային շարժման» անդամ հանդիսացող քաղաքապետի՝ «Վրացական երազանք»-ի շարքերը ընդունելու որոշմանը, ապա այս հարցը կոալիցիայում դեռ չէ քննարկվել:
Հիշեցնենք, որ վերջին խորհրդարանական ընտրություններում Սաակաշվիլի «Միացյալ Ազգային շարժում» կուսակցությունը գլխավորապես ձայներ էր ստացել Վրաստանի հայկական տարածքներում: Դա պայմանավորված էր նրանց սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմամբ:
Սակայն վրացահայ ընտրողները հաշվի չէին առել, այն գորոծոնը, որ Սաակաշվիլլի վարած քաղաքականության հետևանքով հայակականության տարրը գնալով պակասում էր Ջավախքում: Իսկ Ախալքալակի քաղաքապետի այս որոշումը, կարծում ենք, ընդամենը աթոռը պահելու և գործող իշխանությանը հաճոյանալու քայլ է:Գուցե նաև ցանկանում է ցույց տալ, որ հակառակ ընտրության արդյունքների, այնուամենայնիվ հայերը դեմ չեն Իվանաշվիլու իշխանությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում