Ադրբեջանը չի հոգնում բացատրագրեր պահանջելուց

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմաբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Չեխիայից պահանջում է բացատրություններ տալ և ներողություն խնդրել նախօրեին Չեխիայի ԱԳ նախարարի հայտարարության համար:

Հիշեցնենք,որ վերջերս մամուլում լուրեր են տարածվել այն մասին, որ Չեխիայի ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգը մարտի 4-ին People in Need կազմակերպության մրցանակաբաշխության ժամանակ քննադատության էր ենթարկել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումները:

«Եթե Չեխիայի ԱԳ նախարարն իրականում էլ արել է այնպիսի հայտարարություններ, որոնց մասին խոսվում է մամուլում, ապա մենք այն համարում ենք ոչ օբյեկտիվ և ոչ կոռեկտ»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլման Աբդուլլաևը:

Կարծես, թե Աբդուալևի պարտականությունները սահմանափակվում են միայն տարբեր երկրներից ու կազմակերպություններից բացատրագրեր պահանջելու կամ բողոքի նոտաներ հղելու’ իրականությունը օբյեկտիվ լուսաբանելու, կամ իրերն իրենց անունով կոչելու համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում