Ուեն Ռունին կհեռանա՞ «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը դժգոհ է թիմի հարձակվող Ուեն Ռունիից։ Հաղորդում է The Telegraph-ը։

Նշվում է, որ շոտլանդացի մասնագետին չի գոհացնում Ռունիի ֆիզիկական վատ մարզավիճակը։ Ֆերգյուսոնի այս դժգոհությունը կարող է անգլիացի ֆուտբոլիստի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու պատճառ հանդիսանալ։

Ֆերդյուսոնն, ինչպես միշտ վճռական է իր որոշումներում, և հաշվի չի առնում այն հանգամանքը, թե ինչքան երկար է Ռունին թիմում խաղացել և ինչ ավանդ ունի: Ռունիի հեռանալը կարող է մեծ դժգոհություն առաջ բերել թիմի երկրպագուների մոտ:

Ռունին արդեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է տրանսֆերի հանվել, իսկ նրա տեղափոխության դիմաց «Մանչեսթեր Յունայթեդը» կպահանջի 20 մլն ֆունտ ստերլինգ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում