Ծեծկռտուք թուրքական խորհրդարանում
Նմանատիպ
Թուրքական պառլամետում մեծ կռիվ է բարձրացել, երբ Հարնապետական-ժողովրդական կուսակցության պատգամավորը հայտարաել է, որ սիրաիական իշխանություննրը կոտորում են սեփական բնակչությանը, մեծ սուտ է, ինչպես որ սուտ էր Իրաքում զանգվածային ոչնչացման զնեքի առկայությունը:
Թուրքիայում հիմանական ընդդիմության ներկայացուցիչ Ումիթ Օզգումուսը հայտարարեց, որ արտգործնախարար Դավիթօղլուն սխալ դատողություն է արել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ճակատագրի վերաբերյալ’ ավելացնելով, որ նա իշխանության կմնա առնվազն երկու տարի ևս: Նա նաև նշել է, որ սիրիական ժողովուրդը խմբեր են կազմում’ ընդդեմ իմպերիալիզմի:
Ի պատասխան Օզգոմուսի դիտարկման իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մեհմիդ Մեթիները կանգնել է ոտքի և ասել, որ նա իրավունք չունի աջակցելու նրանց, ովքեր կոտորում են իրենց ժողովրդին:
Թուրքական Հուրիեթի փոխանցմամբ, այնուհետև կողմերը չեն բավարալվել խոսքերով և անցել են բռունցքների: Թուրքական Մեջլիսի պատգամավորները միջամտել են և մի կերպ կասեցրել վեճը: Նիստը հետաձգվել է մեկ ժամով: Թեպետ Դավիթօղլուն որդեգրել է «զրո խնդիր հարևաննների հետ» քաղաքական կուրսը, որի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում նաև Սիրիան, սակայն նա ակնհայտորեն պաշտպանում է սիրիական ապստամբներին’ հուսալով այդպես լուծել Սիրիայի հետ ունեցած իր դարավոր խնդիրները: Եթե Դավիթօղլուն սխալվի իր հաշվարկներում և Ասադը մնա իշխանության գլխին, ապա Թուրքիայի խնդիրները հարևանների հետ ոչ միայն չեն զրոյանա, այլև երկրաչափական պրոգրես կապրեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում