Վանում գրանցված նոր երկրաշարժը խուճապ է առաջացրել

Վանում կրկին երկրաշարժ է գրանցվել:

Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ երկրաշարժն ունեցել է 4.2 մագնիտուդ ուժգնություն: Այն գրանցվել է տեղի ժամանակով 05։21-ին՝ 6 կմ խորության վրա։

Երկրաշարժը խուճապ է առաջացրել Վանի բնակչության շրջանում, սակայն ավերածություններ չեն եղել:

Հիշեցնենք, որ 2011թ. հոկտեմբերին Վանում ավերիչ երկրաշարժ էր գրանցվել, որին տևական ժամանակ հաջորդում էին հետցնցումները։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում