Կազատի՞ արդյոք «խոսքի ազատությունը» Թուրքիայի ազատազրկված լրագրողներին
Նմանատիպ
Ներկայումս թուրքական կառվարությունը մշակում է օրինագծերի մի փաթեթ, որը կընդլայնի հիմնարար ազատություննրի շրջանակը և հնարավորություն կտա Թուրքիայի բանտերում գտնվող լրագորղների մի մասին ազատ արձակել:
Ըստ թուրքական «Ռադիքալ» (Radikal) օրաթերթի Թուրքիայի փոխվարչապետ Արընչը ասել է. «Մոտ ժամանակներս օրինագիծը պատրաստ կլինի: Մարտի 10-ին այն նախարարների խորհրդին կներկայացնենք: Ըստ օրենքի, եթե մեկը քարոզչություն իրականացնի, բայց մասսաներին զենքով ու բռնությամբ չուղղորդի, դա հանցանք չի համարվի: Կարծում եմ, որ այս օրենքի շնորհիվ շատ լրագրողներ կազատվեն բանտից»,- ըստ թուրքական «Ռադիքալ» (Radikal) օրեթերթի’ ասել է Արընչը:
Սա Թուրքիայի եվրոպական չափանիշներին հասնելու հերթական քայլերից մեկն է, սակայն դեռևս վաղ է խոսել դրա արդյուավետւոթյան մասին: Նշենք, որ վերջերս թուրք հոդվածագիր Նեդիմ Շեներն անդրադարձել էր Թուրքիայում մամուլի ազատության խնդրին: Հեղինակը հոդվածում նշում է, որ ներկայումս Թուրքիայի բանտերում կա 75 լրագրող, որոնցից 37-ը ձերբակալվել է «Քրդական համայնքների միության» (ՔՀՄ-KCK), 7-ը’ «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության, 7-ը’ «Հեղափոխական ժողովրդական ազատագրության կուսակցության» (DHKP), 6-ը’ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK), 3-ը’ «Մարքս-լենինյան կոմունիստական կուսակցության» (ՄԼԿԿ-MLKP), 9-ը’ այլ ձախակողմյան կազմակերպությունների դատական գործերի շրջանակներու
Հետևեք մեզ նաև Telegram-ում