Ռեալի խաղը կախված է Ռոնալդուից

Արգենտինայի հավաքականի նախկին մարզիչ Սեսար Լուիս Մենոտին վերլուծել է Մադրիդի «Ռեալ»-ի խաղը։

««Ռեալը» բավական ուժեղ և հզոր թիմ է։ Այս թիմում բավականին շատ ուժեղ ֆուտբոլիստներն են հանդես գալիս, թեև «Ռեալի» խաղը տարբերվում է «Բարսելոնայի» ցուցադրած խաղից։

Մարտավարության առումով նրանք լավ են խաղում, կարողանում են փակել բաց տարածությունները։ Սակայն բանն այն է, որ ստեղծագործ խաղի տեսանկյունից «Ռեալն» առանձին ֆուտբոլիստներից կախում ունի»։

Այնուհետև նա անդրադարձել է Մադրիդիր Ռեալի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին, ումից էլ ներկայումս մեծապես կախված է Ռեալի խաղը.

«Ռոնալդուն չափազանց ուժեղ ֆուտբոլիստ է և միշտ խաղում է հաղթանակի համար։ Եվ պետք է խոստովանել, որ նա իր թիմի համար բազմաթիվ հաղթանակներ է բերում։ Բայց երբ նրա մոտ խաղը չի ստացվում, «Ռեալը» խաղում է 10 ֆուտբոլիստով»,- Մենոտիի խոսքերն է մեջբերում Championat.com-ը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում