Թուրքիայի իշխանությունները վախենու՞մ են նոր հեղափոխությունից. հերթական գեներալի ձերբակալությունը
Նմանատիպ
Թուրքիայում 1996 թ-ի փետրվարի 28-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված Անկարայի հանրապետական դատախազություն քննվող դատական գործի շրջանակում կալանավորվել է նաեւ այդ երկրի զինված ուժերի ցամաքային ուժերի կրթական ծրագրերի եւ հայեցակարգի հրամանատար, բանակի գեներալ Իզզեթ Իյիգյունը: «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ Իյիգյունը տեղափոխվել է Սինջանի բանտ:
Թուրքական T24 հեռուստաալիքի լրատվական կայքն ավելի վաղ հայտնել էր, որ «Փետրվարի 28» դատական գործի շրջանակում մեկ շաբաթ առաջ ձերբակալվել են ևս 4 գեներալներ’ այդ օրը Անկարայի Սինջան թաղամասում «տանկեր գործի դրած» ցամաքային ուժերի նախկին հրամանատար Էրդալ Ջեյլանոօղլուն, զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին երկրորդ պետ Արսլան Գյուլերը, թոշակառու գեներալներ Մեհմեթ Բաշփընարը եւ Յուջել Օզջիրը:
«Փետրվարի 28»-ի հետաքննության շրջանակում ընդհանուր թվով Թուրքիայում ձերբակալվել են 75 զինծառայողներ, նրանցից 7-ը’ գեներալներ: Հետաքրքական է, որ իսլամացման տարրի ավելացմամբ Թուրքիայում գնալով նվազում է զինվորականության դերը:Ինչպես ցույց է տվել պատմությունը, Թուրքիայի աշխարհիկայնությունից նահանջելու դեպքում, միշտ հեղափոխություն է կազմակերպվու զինվորականության կողմից, ինչպես, որ 1960, 1971, 1980 և 1998թթ-ին էր:
Արդյո՞ք սպասելի է հեղափոխություն Թուրքիայում, թե Էրդողանի վարչակարգը կարողացել է չեզոքացնել զինվորականներին: Զինվորականների արձագանքը վերջին իրադարձությունների հետ կապված թույլ է տալիս եզրակացնել, որ առայժմ կանխատեսելի չէ նոր հեղափոխություն: Բայց , այնուամենայնիվ թուրքական կառավարությունը զգում է վտանգ, որով էլ պայմանավորված են վերջին շրջանում զինվորականնների այնդքան շատ ձերբակալությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում