«Բա՛րև Գյումրի, բա՛րև Շիրակ աշխարհ, բա՛րև Լենինական», Րաֆֆի Հովհաննիսյանը հանիպումներ ունեցավ Շիրակի մարզում

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահական ընտրություններում երկրորդ տեղը գրաված Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է իր մարզային այցերը: Արագածոտնի մարզից հետո ընդդիմության առաջնորդն այցելել է Շիրակի մարզ:

Ինչպես տեղեկացնում է Tert.am-ը Արթիկում նայելով արթիկցիների աչքերին՝ Հովհաննիսյանն ասել է, որ լիքը ցավ, տառապանք, արտագաղթ ու կրակ է տեսնում նրանց աչքերում:

Այնուհետ շնորհավորել է հավաքվածներին ու ասել, որ Արթիկը փետրվարի 18-ին որոշեց ու ասաց, որ սրանից հետո այդպես է լինելու. չեն որոշելու ո՛չ Բաղրամյան 26-ում, ո՛չ Պուտինը, Օբաման, Ֆրանսիայի նախագահը:
«Թող ռադները չքաշեն, չքաշի, բայց նամուսը լավ բան է, մինչև ապրիլի 9-ը կտեսնենք՝ ո՞րն է նամուսի ժամկետը: Ապրիլի 9-ը նամուսի սահմանն է»,- հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը:

Արթիկում, հանրահավքն առանց միջադեպերի չի անցել:
Ինչպես գրում է Tert.am-ը, քանի որ այն բավական բազմամարդ էր,ելույթների ընթացքում ճանապարհային ոստիկանները հայտարարում էին, որ փակել են ճանապարհը, խանգարում են երթևեկին և մարդկանցից պահանջում ցրվել: ՃՈ տեսեուչների պահանջը վրդովմունք առաջացրեց երիտասարդների մոտ, որոնք հայտարարեցին, որ Արթիկն իրենց քաղաքն է ու մինչև վերջ կանգնելու են: Հետագա միջադեպերը կանխվեցին ելույթը կիսատ թողած Րաֆֆի Հովհաննիսյանի միջոցով, որը թույլ չտվեց, որ խոսակցությունը կոշտանա:

Այնուհետեւ հանդիպումը շարունակվեց Շիրակի մարզի շրջկենտրոն Գյումրի քաղաքում:

«Այսօր ամենասարսափելի և գարշելի մարդիկ հավաքված են խորհրդարանում ու նրանք պետք է օրենքներ հնարեն ու ըստ էդ օրենքների մենք պետք է ապրենք»: Այս մասին Գյումրիում հայտարարեց երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը, ով եւս Րաֆֆի Հովհաննիսյանի թիմի հետ մեկնել է մարզային հանդիպումների:
Հախվերդյանն ավելացրել է, թե Րաֆֆի Հովհաննիսյանն է մաքրելու է այդ ավգյան ախոռները:

Նրանից առաջ Գյումրիին ողջունեց «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանը:

Ելույթ ունեցավ նաեւ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ Գյումրին չի՛ վաճառվում։

«Բա՛րև Գյումրի, բա՛րև Շիրակ աշխարհ, բա՛րև Լենինական, բա՛րև Հայաստան»,-ողջունեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ասաց, որ իր համար այս քաղաքը հայրաքաղաք է:

Իր խոսքում Հովհաննիսյանը նեւ ներողություն խնդրեց սոցիալապես ծայրահեղ անապահով պայմաններում գտնվող գյումրեցիներից:
Անդրադառնալով երիտհանրապետականներին’ Հովհաննիսյանն ասաց.
«Երիտասարդ հանրապետականները, ով սրանից հետո փոքրամասնություն են լինելու, ինչպես որ պետք է… Դա նրանց համար է պետք, և մեզ համար… Իրենք որ տրվում են օտար շահերին, խոսում են իմ ծննդավայրի մասին: Իրենք, որ օտարի ստրուկն են, վախկոտ’ Նժդեհ են ասում. ամոթ իրենց, որ Նժդեհ են խոսումմասնավորապես ասաց նա:

Դրան ի պատասխան շատերն արձագանքեցին’ «ամոթ, ամոթ»:

Ելույթն ավարտելուց առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց գնալ «Յոթ վերք» եկեղեցի՝ ասելով, որ այդ յոթ վերքը դառնալու է յոթ հաղթանակ, յոթ ապագա, և մոմերն էլ վառվելու են ոչ միայն այդ քաղաքի կորցրած, այլև՝ ապագա երեխաների համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում