Բեն Լադենի փեսան ձերբակալվել է

«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման սպանված առաջնորդ Ուսամա Բեն Լադենի փեսան՝ Սուլեյմանը, ձերբակալվել է Քուվեյթի և Հորդանանի սահմանում:

Սուլեյմանի ձերբակալման գործերով զբաղված էր ամերիկյան հատուկ ծառայությունները: ԱՄՆ-ն Թուրքիային խնդրել էր իրեն հանձնել բեն Լադենի փեսային՝ ահաբեկչական գործունեությանը նրա մասնակցության մասին հարցաքննելու նպատակով։

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Սաբահ» օրաթերթը, փեսան ցանկացել էր, որ իրեն արտաքսեն Թուրքիայից՝ ուղղարկելով հայրենիք՝ Քուվեյթ։ Քուվեյթը, սակայն, հրաժարվել էր ընդունել ահաբեկչի փեսային, ով էլ սահմաին ձերբակալվել է։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում