Ա. Երիցյան. «Բնական ու տեխնածին աղետների այս երկրում չկա ավելի հզոր ու աջակից ուժ, քան հայ կինը, մայրը, քույրը»

ՀՀ Արտակարգ Իրավիճակների Նախարար Արմեն Երիցյանը շնորհավորել է հայ կանանց ու աղջիկների Մարտի 8-ը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Սիրելի կանայք և աղջիկներ,

Բնական ու տեխնածին աղետների այս երկրում, որտեղ ամեն անկյունում մի վտանգ է թաքնված, չկա ավելի հզոր ու աջակից ուժ, քան հայ կինը, մայրը, քույրը:

Արտակարգ իրավիճակների կառավարման բնագավառում ձեր դերն ու կատարած աշխատանքն անգնահատելի են ու չափազանց անհրաժեշտ։ Նախարարության առաջընթացն ու կայացումը նաև ձեր շնորհիվ են եղել։

Շնորհավորելով այս գեղեցիկ գարնանային տոնի կապակցությամբ’ մաղթում եմ, որ ձեզ համար տոն լինեն տարվա բոլոր օրերը, որպեսզի միշտ լինեք առողջ, երջանիկ, անհոգ ու անվտանգ’ շրջապատված սիրելիներով ու հարազատներով»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում