Մեկնարկել է Հայաստանի սամբոյի պատանիների առաջնություն

Այսօր Երևանում մեկնարկել է Հայաստանի սամբոյի պատանիների առաջնությունը` նվիրված Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին: Առաջնությանը մասնակցում են ընդհանուր թվով 167 մարզիկներ ՀՀ մարզերից և Արցախից:

Առաջնությունն անցկացվում է միջազգային կանոնակարգի համաձայն՝ 10 քաշային կարգում: Մրցաշարը սպասարկում է միջազգային կարգի մրցավարական կազմը: Առաջնության արդյունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի սամբոյի պատանիների հավաքականը, որն ապրիլի 11-ից 15-ը Կիպրոսում մասնակցելու է Եվրոպայի պատանիների առաջնությանը: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նշենք, որ չնայած սամբոն ոչ օլիմպիական մարզաձև է, սակայն ունի մարմնակրթական նշանակություն և մեծ մասսայականություն է վայելում Հայաստանում, մասնավորապես’ Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, նաև Արցախում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում