Աստանայում ընթանում է Սիրիայի խնդրով համատեղ խմբի նիստը

Աստանայում ընթանում է Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողության հարցերով Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի համատեղ օպերատիվ խմբի նիստը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմեպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է իրազեկ մի աղբյուր: «Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի համատեղ օպերատիվ խմբի առաջին նիստն սկսվել է տեղական ժամանակով ժամը 10:00-ին»,- ասել է գործակալության զրուցակիցը: Ավելի վաղ բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ նիստին կմասնակցեն Հորդանանի ներկայացուցիչները: 

Բացի այդ, նիստին մասնակցում են ՄԱԿ-ի ներկայացուցիչները:

Հանդիպման նպատակը Սիրիայում հակամարտության մասնակիցների կողմից մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանման ընթացքի քննարկումն Է, զինադադարի վերահսկողության եւ դրա խախտումների կասեցման միջոցների մշակումը, Սիրիայի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ փոխադարձ վստահության ամրապնդումը, ինչպես նաեւ մարդասիրական օժանդակության հարցերի լուծումը: Օպերատիվ համատեղ խմբի նիստում հատուկ ուշադրություն Է դարձվելու «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման կազմավորումներից չափավոր ընդդիմության տարանջատման հարցերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում