Երեք հայ ֆուտբոլիստներ որակազրկվեցին

Այսօր, մարտի 7-ին, տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: 

Մարտի 2-ին տեղի ունեցած «Ալաշկերտ»-«Գանձասար» խաղի ժամանակ «Ալաշկերտ» թիմի ֆուտբոլիստ Տիգրան Գրիգորյանը հեռացման, մրցակցին ոտքով հարվածելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն, որակազրկվել է 4 խաղով, իսկ ակումբը տուգանվել է 100 հազար դրամով: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Նույն խաղում «Գանձասար» թիմի ֆուտբոլիստ Ալեն Համբարձումյանը հեռացման, մրցակցին ձեռքով հարվածելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն, որակազրկել էվ 4 խաղով, իսկ «Գանձասար» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 100 հազար դրամով:

«Ալաշկերտ» թիմի գլխավոր մարզիչ Ալբերտ Սարգսյանը հեռացման, մրցավարներին հայհոյելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն, որակազրկվել է 2 խաղով, իսկ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 100 հազար դրամով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում