Նախագահը վավերացրել է Ֆ. Ցոլակյանին ՀՀ Շիրակի մարզպետ նշանակելու մասին որոշումը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր վավերացրել է ՀՀ կառավարության որոշումը՝ Ֆելիքս Ցոլակյանին ՀՀ Շիրակի մարզպետ նշանակելու մասին: Հանրապետության նախագահի ս.թ. մարտի 6-ի հրամանագրով Ֆելիքս Ցոլակյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում