ԱԳ նախարարը հանդիպեց Ֆիլիպ Լեֆորին
Նմանատիպ
Մարտի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին վերջերս Թբիլիսիում կայացած Արևելյան գործընկերության անդամ երկրների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքները, ինչպես նաև Արևելյան գործընկերության Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Զրուցակիցներն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: ԵՄ հատուկ ներկայացուցիչը կրկին անգամ վերահաստատեց Եվրամիության աջակցությունը հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, ինչպես նաև կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում