ՀՀ վարչապետի նոր թեկնածուի անուն է շրջանառվում

Արդեն մի քանի օր է, ՀՀ վարչապետի նոր թեկնածուի անուն է շրջանառվում։ Խոսքը ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սարգսյանի մասին է։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Գործող վարչապետի մերձավոր շրջապատում, սակայն, շարունակում են պնդել, որ Տիգրան Սարգսյանին ոչինչ չի սպառնում։ Նույն աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին հանձնարարել է կառուցվածքային լուրջ փոփոխությունների նախագիծ ներկայացնել, ինչով էլ այժմ զբաղված է գործող վարչապետը։ Ըստ մեր տեղեկությունների նա ծրագրում է մի քանի նախարարությունների տարանջատում, մի քանիսի միավորում»,- գրում է «Հայկական ժամանակը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում