Գյումրու զարգացման մեկնարկն այլևս տրված է
Նմանատիպ
Միքայել Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Գյուրիում տրամադրություն փոխելու մասին այս օրերին շատ է խոսվել: Մարդկանց մի մասը կատակել է , մի մասն էլ իրենց մտահոգությունն են հայտնել: Մտահոգվելու խնդիրներ իսկապես շատ կան: Հայաստանի երկրորդ քաղաքի՝ Գյումրիում առկա խնդիրների մասին մի անգամ չէ, որ խոսվել է: Խնդիրներից ամենակարևորը աշխատատեղերի բացակայությունն է, որը օր առաջ պետք է լուծում ստանա:
Օրերս վարչապետը աշխատանքային այց է կատարել Գյումրի: Գործադիրի ղեկավարը այցելել է Գյումրու «Շիրակ» օդանավակայան, եղել է նորաբաց «Լոֆթ» ինքնազարգացման, հանգստի և ժամանցի կենտրոնում և Գյումրու Կումայրի արգելոց-թանգարանի տարածքում:
Այս այցը արդեն թվով երկրորդ այցն է Գյումրի մեկ ամսվա ընթացքում, ինչը ընգծում է կառավարության ղեկավարի վերաբերմունքը Գյումրիում առկա խնդիրների վերաբերյալ:
Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է ենթակառուցվածքային պայմաններին և առաջիկա ներդրումային ծրագրերին: Օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը ենթակառուցվածքների բարելավման նպատակով իրականացնելու է շուրջ 10 մլն դոլարի ներդրումային ծրագիր, որից 3 մլն դոլարը կներդրվի ընթացիկ տարվա ընթացքում: Սա արդեն դրական տեղաշարժ կարելի է համարել, քանի որ զարգացնելով օդանավակայանը, բարելավելով մատուցվող ծառայությունների որակը՝ շատ ավելի հեշտ կլինի շահագրգռել զբոսարջիկներին՝ Հայաստան գալ հենց Գյումրիով, ինչը արդեն իսկ մեծ գումարների ներհոսք կապահովի:
Այցի ընթացքում Վարչապետին են ներկայացվել Գյումրու ածիկի արտադրության գործարանի կառուցման աշխատանքների ընթացքը: Գործարանի գործարկման արդյունքում կստեղծվի 200 նոր աշխատատեղ, այն տարեկան կտա մինչև 18 հազար տոննա արտադրանք, ինչը թույլ կտա ոչ միայն Հայաստանն ապահովել բարձրորակ ածիկի անհրաժեշտ քանակով, այլև` կազմակերպել արտահանում:
Գործարանի կառուցումը լուծում է միանգամից 2 կարևոր խնդիր՝ ստեղծվում է 200 նոր աշխատատեղ, ինչը բավականին լուրջ թիվ է, իսկ քաղաքը կրկին կունենա արդյունաբերություն:
Մշակված ներդրումային ծրագրով նախատեսվում է մոտավոր ժամկետները, գնահատված ռիսկերը: Ծրագրի շրջանակում Գյումրու պատմական կենտրոնում կստեղծվեն արվեստների, արհեստների, ժամանցի կենտրոններ, կյանքի կկոչվեն տարբեր բիզնես ծրագրեր, զբոսաշրջիկների համար կստեղծվեն հրապուրիչ պայմաններ, հետիոտնի համար՝ ակտիվ միջավայր: Նշված փողոցներում (Շիրազի, Ռուսթավելի, Աբովյան) բիզնեսի համար առանձնացվելու է 7 հազար 700 քմ տարածք՝ տարբեր գաղափարներ կյանքի կոչելու նպատակով:
Այս ներդրումային ծրագիրը խոստանում է լինել Գյումրու վերջին տարիների ամենա արդյունավետը, և հավատացեք այս ամենը կյանքի կոչելուն պես տրամադրությունը իրոք կփոխվի: