Պաշտպանի զեկույցները սվիններով են ընդունվում

«Ժողովուրդը» գրում է. «Վերջին օրերին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը տարբեր պետական գերատեսչությունների գործունեության վերաբերյալ զեկույցներ է հրապարակում, որոնք այնքան էլ լավ չեն ընդունվում: Ավելին, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով’ այդ կառույցներից շատերը սկսել են ճնշում գործադրել պաշտպանի վրա’ ընդհուպ մինչև նրան պախարակելու պատվերները: Կ. Անդրեասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Դեռ ընդամենը չորսն ենք հրապարակել, ևս 16-ը սպասվում է: Եվ եթե այս տեմպերով գնանք, իհարկե, բարդություններ կլինեն: Արդեն տարբեր գերատեսչությունների կողմից նկատում ենք որոշակի պիտակավորումների փորձեր, և ամենազավեշտականն այն է, որ նրանք անընդհատ գրում են, թե ուր են ապացույցները: Իհարկե, մենք ունենք փաստական լուրջ հիմքեր, բայց ներկայացնում ենք սեղմագրերը: Տասնյակ էջերը շուտով կներկայացվեն Աժ: Կարծում եմ, որ պետական մարմինները ոչ թե պետք է փորձեն հակադարձել, ճնշել, այլ տեսնեն իրենց խնդիրներն ու հաջորդ տարի դրանք շտկեն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում