Արթուր Աբրահամ. «Մշտապես զգացե´ք մայրության, գեղեցկության բերկրանքը»

Կանանց միամսյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը: Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Մեծարգո մայրեր, քույրեր, կանայք եւ աղջիկներ, շնորհավորում եմ ձեր միամսյակը, մաղթում եմ բարձր տրամադրություն ինչպես առաջիկա տոնական ամսվա, այդպես էլ ողջ տարվա ընթացքում:

Մշտապես զգացե´ք մայրության, գեղեցկության բերկրանքը, եղեք սիրված, առողջ, երջանիկ: Դուք բոլորդ գեղեցիկ եք, եւ հենց ձեզանով է գեղեցկանում կյանքը, աշխարհը, գոյությունը: Հաճախ ժպտացեք, այդպես ավելի եք գեղեցկանում: Մենք’ տղամարդիկ, ուժեղ ենք ձեզանով:

Հայ մայրե’ր, դուք տան հիմնասյուներն եք, ձեր ձեռքերում է մեր ժողովրդի լուսավոր ապագան, սերունդների հայեցի դաստիարակության ազգանվեր գործը: Իմ անսահման սերը բոլորիդ:

Հարգանքներով` Արթուր Աբրահամ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում