Ր.Հովհաննիսյանի դիմումի հիման վրա ՍԴ-ում ԿԸՀ-ն 3 անձ կներկայացնի

Սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա միավորված գործով դատաքննությանը մասնակցելու համար ԿԸՀ-ն լիազորել է հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին, քարտուղար Արմեն Սմբատյանին և աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանին: Այս մասին ԿԸՀ-ն որոշում է կայացրել մարտի 7-ին:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի թեկնածուները վիճարկում են «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի որոշումը: Դատաքննությունը սկսվելու է մարտի 11-ին:

Ինչպես տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը, դատաքննությանը որպես պատասխանող կողմ ներգրավված է ԿԸՀ-ն, հարակից պատասխանողներ՝ ՀՀ դատախազությունը և ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունը: Սահամանադրական դատարանում դատախազությունից կմասնակցեն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը, աշխատանքային խմբի ղեկավար Կորյուն Փիլոյանը եւ Հարություն Հարությունյանը:

Գործով զեկուցողներ են նշանակված ՍԴ անդամներ Կիմ Բալայանը, Ֆելիքս Թոխյանը և Աշոտ Խաչատրյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում