«Ժամանակ». Զարուհի Փոստանջյանը, ամենայն հավանականությամբ, ընդգրկվի «Ելք» դաշինքում

Խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշմանը դեմ Զարուհի Փոստանջյանը, ամենայն հավանականությամբ, տեղ կգտնի «Ելք» դաշինքում։

«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ նա նախօրեին հանդիպում է ունեցել «Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի հետ և նախնական համաձայնության են եկել։ Այս պահին դաշինքում քննարկվում է ցուցակի հարցը, քանի որ շատ քիչ ժամանակ է մնացել։ Ինչ վերաբերում է «ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, ապա նա միանում է Սեյրան Օհանյանին։ Րաֆֆի Հովհաննիսյանն առհասարակ չի մասնակցելու ընտրություններին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում