Ր.Հովհաննիսյանի այսօրվա հանրահավաքը կնվիրվի կանանց

Այսօր՝ մարտի 8-ին, Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հրավիրել է Կանանց միջազգային օրվան նվիրված տոն-հանրահավաք։

Ինչպես հայտնում են Ր.Հովհաննիսյանի շտաբից, ժամը 17-ին հայտնի երաժիշտ-կատարողներ, քաղաքական առաջնորդներ ու քաղաքացիական ակտիվիստներ կմիանան մասնակիցներին՝ «եւս մեկ անգամ հարգելու 2013թ. փետրվարի 18-ին ժողովրդի նվաճած հաղթանակի իրական աղբյուր հանդիսացող մեր մայրերին, քույրերին եւ դուստրերին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում