Քաղաքապետի պատրաստած անակնկալը՝ օդանավակայանում (լուսանկարներ)
08/03/2013 12:48
Նմանատիպ
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորական բարեմաղթանքներով բացիկներ ու ծաղիկներ են ստացել մարտի 8-ին առաջինը Երևան ժամանած կանայք։
Այսօր Երևանի Զվարթնոց օդանավակայանում քաղաքապետի անունից ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ են ստանալու բոլոր 15 ժամանումների կին ուղևորները, ինչպես նաև ժամանմանը սպասող, հյուրերին դիմավորող կանայք։
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում