Նշանակվել են ֆուտբոլի ազգային պատանեկան հավաքականի մարզիչները

Արթուր Ոսկանյանը նշանակվել է Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ

Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրին ՀՖՖ հավաքականների բաժնից, Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արթուր Ոսկանյանը:

Նրա օգնականները կլինեն «Շիրակի» մարզիչ Ֆելիքս Խոջոյանը և դարպասապահների մարզիչ Վոլոդյա Վարդանյանը:

Իսկ Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում