Շուշան Պետրոսյանը «վատառողջ է ու հոգեպես կոտրված»

Ուրբաթ օրը՝ մարտի 8-ին, «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի հյուրը պետք է լիներ երգչուհի և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը: Սակայն այսօր «Ազատություն» ռադիոկայանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ պատգամավորը հրաժարվել է մասնակցել ասուլիսին.

«Երբևէ այսպիսի դեպք չէինք ունեցել, որ հյուրը վերջին պահին հրաժարվեր: Մեր այսօրվա հյուրը՝ Շուշան Պետրոսյանը, վերջին պահին հրաժարվեց ֆեյսբուքյան ասուլիսին ներկա գտնվելուց: Թեպետ նախապես ստացել էինք նրա համաձայնությունը: Ձեր հարցերը, փաստորեն, մնացին անպատասխան: Հարգելի՛ օգտատերեր, հայցում ենք ձեր ներողամտությունը»:

Իսկ թե ինչու չի մասնակցել ասուլիսին, երգչուհին պարզաբանել է, թե «վատառողջ է ու հոգեպես կոտրված»:

Հարցերին, որոնք մարդիկ ցանկանում էին ուղղել Շ.Պետրոսյանին, կարելի է ծանոթանալ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի էջում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում