Ցեղասպան ազգի ժառանգ Էրդողանը մեղադրում է Ասադին ցեղասպանության մեջ:

Երեկ Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք էր սկսվել այն բանից հետ, երբ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) պատգամավորներից մեկը ստախոսություն էր որակել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի գործողությունները ցեղասպանություն որակելը:

Ասսադը հանձինս ԺՀԿ–ի տեսնում է Թուրքիայում իր դաշնակցի, և պատահական չէ որ վերջերս նա հանդիպում է ունեցել ԺՀԿ-ի երեք հոգուց բաղկացած պատգամավորական պատվիրակության հետ: Դա առաջ է բերել Թուրքիայի վարչապետ Էրդողանի զայրույթը, ով հայտարարել է, որ Սիրիայի նախագահի մասին խոսելիս ինքն այլեւս նրան չի ասելու «պարոն Ասադ»:

«Ես նրան այլեւս «պարոն Ասադ» չեմ ասելու: Նա արդեն հետեւում է մնացել: Ինչու պետք է մեր երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցության պատգամավորները հանդիպեն այդ բռնապետի, դաժան մարդու հետ», – ասել է Էրդողանը:

Ինչպես հաղորդում է թուրքական TRT հեռուստաալիքը, պատասխանելով ՄԱԿ-ին Սիրիայի նախագահի կողմից Թուրքիայից բողոքելու մասին հարցին, Էրդողանն ասել է. «Ինչ է, պետք է բողոքի, որ իր 250 հազար քաղաքացիներին ապաստան ենք տվել մեր հողում: Սեփական երկրում ցեղասպանություն է կատարում, դրա համար պետք է բողոքի մեզնից», -ասել է Էրդողանը եւ ընդգծել, որ շարունակելու են ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել սիրիացի փախստականներին: Եվ Ասսադին ցեղասպանության մեջ մեղադրում է մի երկրի վարչապետ, որը ժառանգել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը իրականացնելու ծանր բեռը: Երևի նրան ևս մեկ անգամ պետք է հիշեցնել սեփական պատմության ամոթալի էջերը, որպեսզի նման որակավորումներ տալու իրավունք իրեն չվերապահի:Թուրքիան հանդիսանում է Սիրիայում ապստամբական շարժման գլխավոր աջակցողներից մեկը’հույս ունենալով նրանց իշխանության գալով վերջապես բարելավվել իր հարաբերությունները Սիրիայի հետ:

Լրագրողի այն հիշեցմանը, որ ժամանակ առաջ ընտանիքներով ջերմ հարաբերությունների մեջ են եղել, Էրդողանը հայտարարել է, որ Ասադին ջնջել է իր ընտանիքի կյանքից: «Այն պահից սկսած, երբ Ասադը փոխվեց, նրան ջնջեցինք մեր գրքից, քանի որ նման կերպ սեփական ժողովրդին ճնշող մարդը չի կարող լինել մեր բարեկամը», -հայտարարել է Էրդողանը: Էրդողանը փորձում է իրնե ներկայացնել կեղծ բարեպաշտ,որին հուզում են մարդու իրավունքները և ազատությունները, մինչդեռ իր երկրում չի հարգվում ոչ ազագային փոքրամասնությունների, ոչ խոսքի ազատության ոչ էլ այլ հիմնարար իրավունքներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում