ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի անդամ Ջուդի Չու. «Ես կանգնած եմ Արցախի մարդկանց կողքին»
Նմանատիպ
ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի անդամ Ջուդի Չուն հայտարարություն է արել Արցախի վերաբերյալ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Այս տարի նշվում է հայ ժողովրդի քաղաքական անկախության 25-րդ տարեդարձը, անկախություն, որ նրանք ստացան 25 տարի առաջ: Թող որ սա մի առիթ եւս լինի հիշելու ինքնապաշտպանության եւ ազատության համար տարվող նրանց պայքարը:»
1988 թ. Լեռնային Ղարաբաղի շրջանը հայտ ներկայացրեց դուրս գալու Ադրբեջանի կազմից ու Հայաստանի մաս դառնալու մասին: Հաջորդ երկու տարիների ընթացքում հայ բնակչությունը դարձավ ռասսայական կոտորածների թիրախ: Հարյուրավոր հայեր սպանվում ու վիրավորվում էին սուբայիթյան, Կիրովաբադի եւ Բաքվի կոտորածների ժամանակ:
1991-ին ԼՂ-ն պաշտոնապես հայտարարեց իր անկախության մասին’ դառնալով ժողովրդավար պետություն, որը հարգում է ազատությունն ու մարդու իրավունքները: Չնայած շրջափակմանն ու հարեւան Ադրբեջանից անընդհատ եկող սպառնալիքին, այնտեղ կայացան ժողովրդավարական ընտրություններ:
Ես կանգնած եմ Արցախի մարդկանց կողքին», ամփոփել է Չուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում