Երևանում մարտի 11-ից 15-ը կազմակերպվում է ֆրանս-գերմանական շաբաթ

Ֆրանս-գերմանական հաշտեցման և Ելիսեյան համաձայնագրի 50-ամյակի կապակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունները մարտի 11-ից 15-ը կազմակերպում են Ֆրանս-գերմանական շաբաթ, որի մեկնարկը կտրվի մարտի 11-ին ժամը 09:30-ին, Երևանի պետական համալսարանի Գիտական խորհրդի նիստերի դահլիճում՝ «Կերտել ընդհանուր պատմություն. ֆրանս-գերմանական պատմության դասագիրքը» խորագրով անցկացվող սեմինարով: Այնուհետև Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանները հանդես կգան համատեղ մամլո ասուլիսով:

Ինչպես տեղեկացնում են Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն մամուլի բաժնից, այս նշանակալից հոբելյանը տոնելու նպատակով առաջիկա շաբաթվա ընթացքում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ ֆրանսիացի և գերմանացի կոմպոզիտորների ստեղծագործություններով դասական համերգ, ֆիլմերի ցուցադրություն, զրույց-քննարկում երկու երկրների հարաբերությունների շուրջ:

Գերմանիայից և Ֆրանսիայից հրավիրված չորս փորձագետները կքննարկեն ֆրանս-գերմանական հարաբերությունների զարգացումը վերջին 50 տարիների ընթացքում

Հետևեք մեզ նաև Telegram-ում