Գորբաչովը ցուցումներ է տալիս Պուտինին

Վլադիմիր Պուտինը պետք է այլ ոճով հանդես գա եւ ռեժիմը պետք է վերաուղղել: Նման տեսակետ է հայտնել ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը, ով նշում է իր 82-ամյակը:

«Նա, իմ կարծիքով, ընդհանրապես շատ լարված է եւ անհանգստանում է, քանի որ ամեն բան չէ, որ հարթ է գնում: Ինձ թվում է, խոսքն այն մասին, որ նա պետք է այլ ոճով հանդես գա եւ ռեժիմը պետք է վերաուղղել»,-ասել է Գորբաչովը BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում:

«Նախ եւ առաջ մարդիկ պետք է վստահ լինեն, որ կարող են նախագահին ասել այն ամենը, ինչն անհրաժեշտ են համարում»,-ասել է նա ու հավելել, որ ինքն այս ընթացքում շատ քննադատական ելույթներ է ունեցել եւ մի անգամ Պուտինը նույնիսկ ասել է. «Պետք է կարճացնել Գորբաչովի լեզուն»:

Գորբաչովի խոսքով’ արդեն մեկ տարի է չի հանդիպել եւ հեռախոսով չի զրուցել Պուտինի հետԼ «Թեեւ մենք պայմանավորվել էինք հանդիպումների մասին, եւ նրա օգնականներն արդեն գրաֆիկում ներառել էին դրանք, բայց հետո ինչ-որ բան խանգարեց: Դե վատ վազողին միշտ էլ մի բան խանգարում է»,-ասել է նա:

Նախկին նախագահին դուր չի գալիս ընդդիմության նկատմամբ ճնշումը, ինչպես նաեւ այն, որ երկրի տարբեր ուժերի միջև համագործակցություն չկա: Գորբաչովը նաև ասել է, որ երկիրը դոփում է տեղում և կռուպցիան ու կաշառակերությունը չեն թողնում երկրին զարգանալ: Նա Պուտինի դժբախտության պատճառ է համարում պարտականությունների չկատարումը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում