Մ.Սաակաշվիլին կորել է
Նմանատիպ
Աթենքում բնակվող վրացիները երեկ ամբողջ օրը փնտրել են այցով Հունաստանի մայրաքաղաքում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, հայտնում է apsny.ge-ն։
Ինչպես «Մեդիանյուս»-ին հայտնել է Աթենքում բնակվող վրացի Գոչա Գորգոձեն, նրանք ցանկացել են բողոքի ակցիա անցկացնել նախագահի դեմ, սակայն չեն «բռնացրել» Սաակաշվիլիին։
«Նա չկար նաև Վրաստանի դեսպանատանը։ Ասված էր, որ Հունաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո նա գնացել է հիվանդանոց, սակայն չգիտեմ՝ որքանով է դա ճիշտ»,- ասել է նա «Մեդիանյուս»-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ Հունաստան այցի ընթացքում Սաակաշվիլին հանդիպել է Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հետ։ Հունաստանից հետո նա մեկնել է ԱՄՆ։Այս այցերը մի փոքր տարօրինակ է թվում, քանի որ երկրում լարված իրավիճակ է ընդդիմության և գործող իշխանության միջև, ուստի սա համարվում է Սաակաշվիլու հուսահատ քայլերից մեկը’ իշխանությունը արտաքին ուժերի ազդեցությամբ իր ձեռքում պահելու::
Հետևեք մեզ նաև Telegram-ում