«Թող Արթուր Աղաբեկյանը չսպառնա, թե Ազատության հրապարակը սպառնում է Արցախի անվտանգությանը»

Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձել է Արցախի փոխվարչապետ, Արցախի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արթուր Աղաբեկյանի հայտարարություններին, փոխանցում է Panorama.am-ը:

«Թող Արթուր Աղաբեկյանը չսպառնա, թե Ազատության հրապարակը սպառնում է Արցախի անվտանգությանը: Մեր պայքարը Հայաստանի Սփյուռքի և Արցախի ամբողջականության և անվտանգության համար է: Արթուր Աթաբեկյանը թող չհանդգնի ասել, որ Ազատության հրապարակը վնասում է Արցախի անվտանգությանը», -հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրեց, որ այսօրվա հանրահավաքը իր տիկնոջ’ Արմենուհի Հովհաննիսյանի ելույթից հետո կավարտվի համերգով ու բոլորը «թող գնան և նշեն տոնը»: Իսկ ամենագլխավոր հանրահավաքը, ըստ «Ժառանգության» առաջնորդի, կկայանա մարտի 10-ին, որտեղ ինքը հանդես կգա հայտարարությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում