Տեղադրվել են ժամանակավոր հսկիչ կետեր

ԼՂՀ տարածքում խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության արձանագրումից հետո ՀՀ գյուղատնտեսության նախարարի համապատասխան գրության պահանջի համաձայն եւ Սյունիքի մարզպետի 2013թ. փետրվարի 8-ի որոշմամբ՝ մարզի Տեղ եւ Սյունիք համայնքներում դրվել են ժամանակավոր հսկիչ կետեր՝ վարակը Սյունիքի մարզ եւ Հայաստանի Հանրապետություն չներթափանցելու ուղղությամբ անհրաժեշտ հսկողություն սահմանելու նպատակով։ Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

«Ըստ պաշտոնական տեղեկատվության, երեկվա դրությամբ ՀՀ-ում աֆրիկյան ժանտախտից խոզերի անկման դեպքեր չեն գրանցվել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում