Թեժ սեպտեմբեր

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած կառավարությունն արդեն իսկ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ ձեռնամուխ է եղել կառուցվածքային փոփոխություններին, այնուհանդերձ, մեր աղբյուրները տեղեկացնում են, որ ապրիլի 9-ի ինաուգուրացիայից հետո հիմնական, եթե ոչ միակ կադրային նշանակումը լինելու է վարչապետի նշանակումը, թերեւս վերանշանակումը:

Սերժ Սարգսյանը նեղ միջավայրում արձանագրել է, որ փոփոխությունները լինելու են արմատական, սակայն սպասում են քաղաքապետի ընտրությունների ավարտին, երբ քաղաքական դաշտը վերջնական կհստակվի, իսկ բուն «բարեփոխումներն» ու կադրային շարժերը կսկսվեն աշնանը՝ սեպտեմբերից:

«Թեժ է լինելու սեպտեմբերը»,- ասաց մեր զրուցակիցը»,- գրում է «Հրապարակը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում