Արկադի Վարդանյանը՝ Գագիկ Ծառուկյանին. մամուլ

2000թ. Հայաստանը հարկադրաբար լքած Արկադի Վարդանյանը, արդեն չորս տարի է, Հայաստանում է և մասնակցում է Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքներին: Բայց Արկադի Վարդանյանին ամեն ինչ չէ, որ դուր է գալիս այդ հանրահավաքներում: Երեկ «168 ժամի» թղթակցի հետ ունեցած զրույցում Վարդանյանը մասնավորապես նշել է մի քանի բացթողումներ և սխալներ, որոնց արդյունքում Ազատության հրապարակը դատարկվում է: Վարդանյանին հատկապես անընդունելի է Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ:

«Ճիշտն ասած, ինձ համար զարմանալի թվաց նրա հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ: Դա Գագիկ Ծառուկյանին հնարավորություն տվեց իր համար սովորական դարձած խորհրդավոր դիրքն ընդունել: Նրա խոսքերը, որ ինքը միշտ ժողովրդի կողքին է եղել, բավական միանշանակ են: Ի՞նչ է նշանակում՝ ժողովրդի կողքին լինել, կամ դու ժողովրդի հետ ես և ժողովրդի մեջ ես, կամ դու ժողովրդի կողքին ես: Ծառուկյանն ամբողջ կյանքը ժողովրդի կողքին է եղել՝ այն իմաստով, որ կողքից կճմթել է մեր ժողովրդին, տարբեր ձևերով, այդ թվում և՝ մարտի 1-ին: Հովհաննիսյանը Ծառուկյանին պետք է հարց տար իսկ 2008թ. մարտի 1-ին դու էլի՞ ժողովրդի կողքին էիր, և եթե այո, ապա ի՞նչ էիր անում ժողովրդի կողքին լինելով: Պետք է հարցներ այսօր է՞լ ես նույն կերպ պատրաստվում լինել ժողովրդի կողքին»,- ասել է Արկադի Վարդանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում