Ս.Օհանյանը հանդիպել է Ֆիլիպ Լեֆորի հետ
09/03/2013 10:33
Նմանատիպ
Մարտի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ ՊՆ մամլո ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և Հայաստան-Եվրամիության համագործակցությանն առնչվող հարցեր:
Կողմերը ողջունել են Եվրամիության դերակատարությունը Հարավային Կովկասում փոխվստահության հաստատման և տարածաշրջանի կայուն զարգացման գործում:
ՀՀ պաշտպանության նախարարը և ԵՄ պատվիրակը համակարծիք էին նաև Հայաստանի և Եվրամիության միջև պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման նպատակահարմարության հարցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում