Իվանաշվիլին նկատողություն է ստացել ԵԽ պատգամավորներից
Նմանատիպ
Եվրախորհրդարանի 23 պատգամավոր բաց նամակով դիմել են Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին’ պահանջելով չքանդել Վրաստանի եվրոպական երազանքը, հաղորդում է Грузия Online-ը: Թեև վրացական խորհրդարանը դեռ մարտի յոթին էր որոշում կայացրել, ըստ որի չէր փոխվում երկրի եվրոպական և եվրոատլանտյան իտեգրման կուրսը, սակայն ԵՄ պատգամավորները իրենց դժհությունն են հայտնել Վրաստանում եվրաինտեգրման հետընթացի մասին:
Նամակում նշվում է, որ Վրաստանում իրավիճակը մտահոգիչ է դառնում:
ԵԽ պատգամավորները Վրաստանի վարչապետից պահանջում են դադարեցնել ճնշումները դատարանի, հանրային հեռարձակողի, ինքնակառավարման և պառլամենտի փոքրամասնության ներկայացուցիչների հանդեպ: Պատգամավորները նաև հայտարարում են, որ այն դեպքում, եթե վերջին շրջանի գործողությունների արդյունքում խաթարվեն ժողովրդավարական չափանիշներն ու Վրաստանում ընկնի ժողովրդավարության մակարդակը, երկրի եվրոպական հեռանկարների ծրագրի տապալման միակ պատասխանատուն կլինի հենց Բիձինա Իվանիշվիլին:
Բաց նամակն իր Թվիտերյան էջում հրապարակել է լեհ պատգամավոր, Եվրոպայի Ազգային կուսակցության անդամ Քշիշտոֆ Լիսեկը: Նամակը ստորագրել են նաև Եվրոպայի Ազգային կուսակցության եվրախորհրդարանում ներկայացված մյուս անդամ պատգամավորները:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վերջերս պաշտոնական այցեր է կատարում եվրոպական և ոչ եվրոպական մի շարք երկրներ: Սաակաշվիլին, որ Եվրոպայի համար ավելի նախընտերլի թեկնածու է այդ կերպ փորձում է ամրապնդել դրսում իր դիրքերը: Հնարավոր տարբերակ է, որ այդ նամակը ոչ թե օբյեկտիվ իրականությունից բխող պահանջ է, այլ պարզապես Սաակաշվիլիի կողմնակիցների դիտարկումներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում