Ադրբեջանում հերթական ցույցն է՝ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի առնչությամբ
Նմանատիպ
Ադրբեջանական բանակում զինվորների’ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի առնչությամբ Բաքվում չարտոնված ցույց է նախապատրասվում: Սրա կապակցությամբ ադրբեջանցի ակտիվիստները քաղաքի գետնանցումների պատերին հատուկ գրություն են թողել’ կոչ անելով իրենց բողոքն արտահայտել ցույցի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az գործակալությունը:
Ադրբեջանցիների մոտ նման ցույց կազմակերպելու ցանկությունը միանգամայն բնական է, քանի որ այս տարի արդեն իսկ քսան մեկ ոչ մարտական պայմաններում մահացության դեպք է գրանցվել: Իհարկե, բնակչության զայրույթից խուսափելու համար հաճախ պաշտոնական աղբյուրները փորձում են ներկայացնել, որպես դժբախտ պատահարներ, սակայն այդ զինվորների միակ դժբախտությունը ադրբեջանակն բանակի զինովոր լինելն է:
«Վերջ զինվորների մահերին» գրությամբ ակտիվիստները կոչ են արել մարտի 10-ին’ տեղական ժամանակով 15:00-ին, հավաքվել Բաքվի Շատրվանների հրապարակում: Թուրքական լրատվամիջոցներն իրենց անհանգստությունն են հայտնել երկրում շիկացած մթնոլորտի կապակցությամբ:
Քաղաքացիական ակտիվիստների’ նման ակցիա անցկացնելու կոչի պատճառը փետրվարի 28-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության’ Ղազախում տեղակայված զորամասերից մեկի 22-ամյա զինվոր Սեյմուր Մուրվաթ օղլու Ալահվերդիևի մահն էր կասկածելի հանգամանքներում:
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Սեյմուր Աբդուլլաեւը ինքնասպանություն է գործել պահակակետում հերթապահության ժամանակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում