ԱՄՆ դեսպանատունն զգուշացում է Ադրբեջանում գտնվող իր քաղաքացիներին
09/03/2013 13:51
Նմանատիպ
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն այդ երկրում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել ուշադիր լինել Բաքվում մարտի 10-ին նախատեսված բողոքի ակցիաների ընթացքում։
Ըստ աղբյուրի` դեսպանատան տարածած հաղորդագրությունում ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվում հետևել անվտանգության կանոններին, խուսափել ակցիայի իրականացման վայրերից և մարդկային հոծ կուտակումներից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում