ՀՅԴ ԳՄ գրասենյակում ընթանում է ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և Ժառանգության ներկայացուցիչների հանդիպումը

ՀՅԴ Գերագույն մարմնի գրասենյակում այժմ ընթանում է ԲՀԿ, Ժառանգություն և Դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը:

Ժառանգությունից այս ամգամ մասնակցում են կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Ինչպես երեկ, այնպես և այսօր, ԲՀԿ-ն ներկայացնում են ԱԺ պատգամավորներ Վարդան Oսկանյանն ու Նաիրա Զոհրաբյանը, իսկ ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանն է:

հանդիպման նախաձեռնողը եղել է Դաշնակցությունն է: Կուսակցությունները քննարկում են Երևանի ավագանու ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալու հարցը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում