Հայտնի է դարձել Փաստաբանների պալատի խորհուրդի նոր կազմը

Մարտի 13-ից իր գործունեությունը կսկսի ՀՀ փաստաբանների պալատի նորընտիր խորհուրդը: Ըստ ՀՀ ՓՊ Հաշվիչ հանձնաժողովի այսօրվա որոշման, մարտի 9-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում, խորհրդի կազմում ընտրված են համարվել վարկանիշային կարգով ընտրված և առավելագույն «կողմ» ձայներ ստացած 12 փաստաբաններ:

Ինչպես տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը, ընտրվածների ցուցակը գլխավորում է առավելագույն՝ 533 «կողմ» ձայներ ստացած ՀՀ ՓՊ նախագահի տեղակալ Արա Զոհրաբյանը, Մելանյա Առուստամյանը ստացել է 354, Կարեն Մեժլումյանը՝ 348, Լուսինե Սահակյանը՝ 342, Նիկոլայ Բաղդասարյանը՝ 320, Ռուբեն Հակոբյանը՝ 307, Երվանդ Վարոսյանը՝ 305, Գևորգ Գյոզալյանը՝ 300, Կարապետ Աղաջանյանը՝ 274, Լիպարիտ Սիմոնյանը՝ 262, Սիմոն Բաբայանը՝ 253, Մարտուն Փանոսյանը՝ 246 «կողմ» ձայներ: Այսպիսով, Խորհուրդը ի պաշտոնե այն գլխավորող ՀՀ ՓՊ նախագահ Ռուբեն Սահակյանի հետ միասին 13-հոգանոց է:

Ըստ Հաշվիչ հանձնաժողովի արձանագրության, Ժողովին մասնակցելու իրավունք ունեցողների ընդհանուր թվից՝ 1376, քվեատուփում առկա են եղել 753 քվեաթերթիկներ, չեն օգտագործվել 677, անվավեր են եղել 13 քվեաթերթիկներ:

Խորհրդի անդամի պաշտոնին հավակնում էր 31 փաստաբան, այդ թվում՝ արդեն նախորդ կազմից առաջադրվել էր 8 փաստաբան’ Արա Զոհրաբյանը, Լուսինե Սահակյանը, Մելանյա Առուստամյանը, Սիմոն Բաբայանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Գևորգ Գյոզալյանը, Ռուբեն Հակոբյանը, Կարեն Մեժլումյանը, ովքեր վերընտրվել են: Խորհրդի այդ կազմից չէին առաջադրվել 3 փաստաբան՝ Հայկ Ալումյանը, Հայաստան Ստեփանյանը, իսկ Կարինե Խաչատրյանն ինքնաբացարկ էր հայտնել: Նախրդ կազմը բաղկացած է եղել 12 հոգուց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում