Ցույց ընդդեմ ադրբեջանական բանակ-դիահերձարանի
Նմանատիպ
Բաքվում մարտի տասին «Վերջ զինվորների մահերին» անվանմամբ ցույց անկցացվեց զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհված մահվան դեպքերի դեմ:
Միջին հաշվարկով Ադրբեջանում ամսական մահանում է տասնհինգ զինվոր, իսկ շատերը հայտնվում են հոգեբուժարանում: Այս ամենը մեծ զայրույթ է առաջացնում ադրբեջանական հասրակության տարբեր շերտերի մոտ: ՖԲ սոցիալական ցանցում հավաքին մասնակցելու ցանկություն էր հայտնել շուրջ քսան հազար օգտատեր, սակայն համաձակ էին գտնվել միայն երեք հազարը, ինչը կանխատելի է: Ալիևյան բռանտիրականա ռեժիմի պայմաններում նման ակցիաներին մասնակցելը կարող է շատ թանկ նստել, ուստի հաճախ ադրբեջանական կեղծ ընդդիմությունը ևս խույս է տալիս նման միջոցառումներից:
Չարտոնված ցույցի մասնակիցներից 12-ը դատարանի առջև կկանգնեն, իսկ 80 մարդ ձերբակալվելուց ժամեր անց ազատ է արձակվել: Այս մասին հայտարարում է Contact.az կայքը: Ցույցի մասնակիցների թվում կային նաև մահացած զինվորների ծնողներ, որոնք ասում էին.«Վերջ զինվորների մահվանը բանակում, դադարեցրեք բանակը վերածել դիահերձարանի»: Ցույց դաժանորեն ճնշվել է, ինչը դարձել է միջազգային բուռն արձագանքների պատճառ:
«Reuters», «Associated Press» եւ այլ գործակալություններ ակցիայի վերաբերյալ տեղեկություններում ուշադրութունն ուղղել են ակցիայի մասնակիցների դեմ ոստիկանության գործադրած բռնություններին, ցույցը ռետինե գնդակներով եւ ջրաշիթերով ցրելու գործողություններն: ԱՄՆ-ի The Washington Post, Fox News հեղինակավոր լրատվամիջոցները նույնպես տեսանյութեր են հրապարակել Բաքվի ակցիայի վերաբերյալ: Այդ իրադարձություններինն անդրադարձել են Ռուսաստանի НТВ հեռուստաալիքը, «Ինտերֆաքս» գործակալությունը, «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի լրատվական կայքը», «Forbes Rossiya», «Արգումենտի ի ֆակտի», «Ռուսսկայա սլուժբա նովոստե» պարբերականները, որոնք քննադատել են ադրբեջանական իշխանությունների վայրի գործողությունները:
Նմանատիպ իրադարձությունները ցույց են տալիս Ադրբեջանի հասարակական- քաղաքական կյանքում առկա հիվանդագին բարքերի մասին: Զինվորների գնալով աճող սպանությունները փաստում են բանակում տիրող անկարգությունների, էթնիակական խտրականությունների ու ոչ իրավական կարգերի մասին: Իսկ ցույցերի չարտոնված լինելը ևս մեկ անգամ վկայում է, որ մրե հարևա երկրում գիտակցությունը չի բարձրացել այս աստիճանի, որ հարգեն խոսքի ազատությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում