Քրեականների վերադարձը և Սաակաշվիլիի մոտալուտ հրաժեշտը
Նմանատիպ
Վրաստանում համաներման մասին օրենքի հիման վրա 2013թ. մարտի 9-ի դրությամբ բանտերից ազատ է արձակվել 8.503 բանտարկյալ:
Վրաստանի խորհրդարանը համաներման մասին օրենքն ընդունել է 2012 դեկտեմբերի 21-ին: Դեկտեմբերի 27-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին վետո էր դրել «Համաներման մասին» օրենքի այն մասի վրա, որը վերաբերում Է քաղբանտարկյալներին եւ այն անձանց, ովքեր հանցագործություն են կատարել անչափահասների դեմ: Սակայն դեկտեմբերի 28-ին խորհրդարանը հաղթահարել էր նախագահի վետոն, ինչից հետո խորհրդարանի նախագահը ստորագրել էր օրենքը:
Օրենքն ուժի մեջ է մտել 2013թ. հունվարի 13-ից: Նախարարությունից հայտնել են, որ փետրվարին ազատ է արձակվել 7.699 բանտարկյալ, որոնցից 7.431-ը տղամարդ է, 238-ը՝ կին:
Այս ամենը կարող է վտնագավոր միտումներ ունենալ Վրաստանի նախագահ Սաակաշվիլիի համար, քանի որ ազատ արձակվածներից շատերը բանտարկվել են հենց Սաակաշվիլիի օրոք, ով նպատակ ուներ Վրաստանը մաքրեր քրեական տարրերից ու հեղինակություններից: Թե ինչպիսիս կլինի նրանց հաշվեհարդարը Սաակաշվիլու հետ դեռ պարզ չի, սակայն կանխատեսելի է , որ Սաակաշվիլինի անպատիժ չի մնա քրեական ուժերի կողմից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում